ԱՄՆ դեսպանատունը՝ Covid19-ի պայմաններում ԱՄՆ մեկնելու հնարավորության մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են․

«Նորություն ճանապարհորդողների համար․ 2021թ․ հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի ԿՈՎԻԴ19-ի բացասական թեստ։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնում է, որ օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով։ CDC-ի կայքում կարող եք գտնել լրացուցիչ մանրամասներ, ինչպես նաև հաճախ տրվող հարցերի պատասխանները՝ այստեղ»։