Մթերքներ, որոնք աննկատ կերպով գիրացնում են

1. Փաթեթներում հյութ

Փաթեթների հյութի կազմում բազմաթիվ կոնսերվանտներ եւ հսկայական քանակությամբ շաքար կա: Հիշեք, որ նման հյութերից նախ եւ առաջ արագ գիրանում են: Փոխարենը ավելի լավ է չգազավորված ջուր խմել, օրինակ` կիտրոնով:

2. Չոր «ֆիտնես»-նախաճաշեր

Իսկ գիտեք արդյոք, որ նման քաղցրեղենի կես բաժակում 30 գ շաքար կա: Եթե գերազանցեք օրական նորման (50 գ), կարող եք վնաս հասցնել ոչ միայն կազմվածքին, այլեւ առողջությանը: Երբ քայլում եք սուպերմարկետով, միշտ ուշադրություն դարձրեք, թե որքան շաքար է պարունակվում այս կամ այն ապրանքում: Եթե չափից շատ է, ավելի լավ է ընդհանրապես չգնել: Բայց կան մարդիկ, որոնք առավոտյան շատ են սիրում կրանչներ ուտել: Այդ դեպքում ամենից ավելի օգտակար է ինքնուրույն պատրաստել դրանք: Բավարար է վարսակի փաթիլներին դարչին, մեղր եւ խնձոր հավելել:

3. Քաղցր կաթնաշոռ եւ յոգուրտ

Ո՞վ չի սիրում սննդակարգի հետեւելիս քաղցր կաթնաշոռ ուտել: Եթե երազում եք նիհարել, այդ քաղցրեղենը ձեզ համար չէ: Կան խմելի յոգուրտներ, որոնց ծավալը 300 մլ է: Յուրաքանչյուր նման յոգուրտում մոտ 4-5 թեյի գդալ մեր աննման շաքարից կա: Ավելի լավ է բնական յոգուրտ խմեք, հետն էլ թեյի գդալով մեղրի հետ չամիչ ուտելով:

4. Սուրճ 3-ը 1-ում

Անպայման հրաժարվեք 3-ը 1-ում սուրճ խմելու սովորությունից: Յուրաքանչյուր նման փաթեթ մոտ 10 գ շաքար եւ մոտավորապես 70 կկալ է պարունակում: Եվ դա այն դեպքում նույնիսկ, եթե դուք ուրիշ ոչինչ չեք կերել:

5. Նրբերշիկ

Ինչպիսին էլ լինի երշիկը, թեկուզեւ` դիետիկ, դրանում միեւնույն է, ճարպ կա: Շատերը նախապատվությունը տալիս են նրբերշիկին, որովհետեւ դա շատ արագ է եփվում: Սակայն շատ ավելի ժամանակ չի ծախսվի հավի մսից ֆիլե պատրաստելու համար (մոտ 15 չոպե): Միայն այդ դեպքում դուք 2 կգ-ով չեք գիրանա:

freenews.am