Որ քաղաքացիները կարող են բուժման նպատակով մեկնել ՌԴ

Բուժման համապատասխան հրավեր-փաստաթուղթը պետք է լինի հաստատված բուժհաստատության կողմից և գրանցված՝ տվյալների առցանց ռեգիստրում։

 Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ բուժման նպատակով ՌԴ կարող են մուտք գործել բացառապես այն ՀՀ քաղաքացիները, որոնք, ելնելով առողջական վիճակից, պետական լիցենզավորում ունեցող ռուսաստանյան բուժհաստատություններում պետք է անցնեն անհետաձգելի բուժում։

«Նշված քաղաքացիներն օդանավակայանում պարտադիր պետք է ներկայացնեն բուժհաստատության կողմից տրված համապատասխան հրավեր-փաստաթուղթը, որը կպարունակի քաղաքացու տվյալները, բուժման անհետաձգելիության վերաբերյալ տեղեկատվությունն ու ժամկետները»,–նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Այդ հրավերները պետք է լինեն համապատասխան կարգով հաստատված բուժհաստատության կողմից և գրանցված տվյալների առցանց ռեգիստրում/բազայում։ Իսկ չհամապատասխանող փաստաթղթերը կարող են ճանաչվել որպես ոչ բավարար հիմք երկիր մուտք գործելու համար։ Նշենք նաև, որ ցանկացած փաստաթուղթ ենթակա է հավելյալ ստուգման օդանավակայանի սահմանապահների կողմից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում գործում է օտարերկրացիների մուտքի արգելքի սահմանափակումը։ Այն չի վերաբերվում ինքնաթիռի անձնակազմի անդամներին, ՌԴ մշտական բնակիչներին և տրանզիտ ուղևորներին։ Ռուսաստանը թույլ է տալիս երկիրր մուտք գործել բուժման և ՌԴ–ում գտնվող ազգականին խնամելու համար։

armeniasputnik.am