Ճշմարիտ հերոսները նրանք են, որ անտեսելով պատերազմի մռայլն ու պատերազմից հետո տեղի ունեցող քաոսը, ամուր կանգնած իրենց վեհ առաքելությունն են շարունակում

Ճշմարիտ հերոսները նրանք են, որ անտեսելով պատերազմի մռայլն ու պատերազմից հետո տեղի ունեցող քաոսը, ամուր կանգնած իրենց վեհ առաքելությունն են շարունակում:

Նրանց օրերն էլ իրենց նման հերոսական են, ազնիվ ու պարզ, խորը՝ լի հայրենասիրությամբ, եղբայրական մեծ սիրով ու չհուսահատվելու հավատով ու տոկունությամբ:«Նրանք կանգանած են մահվան առջև, և մահվան առջև կյանքն այլ երանգներ է ստանում, այլ կերպ է իմաստավորվում, նրանք կյանքի իսկական ընկերներն են՝ մահվան դեմ կռիվ տվող, մենք իրավունք չունենք մոռանալ նրանց, – ասում է Վարդան Պետրոսյանը: – «Մեր կյանքի իսկական երաշխավորները նրանք են. գիտե՞ք՝ ինչքան խելոք են խոսում, որքան համով են կատակում, որքա Նրանց ընկերությունն ուրիշ է, ուրախությունն ուրիշ է, նրանց՝ մի փոքր հաց ուտելն ուրիշ է , նրանց սուրճ խմելն ուրիշ է»:

Չի կարելի լքել նրանց. նրանք են մեր պատմությունը կերտում, նրանք են մեզ պահում, մենք իրավունք չունենք լինել թույլ թիկունք:

Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է:

Գուցե նրանք չգիտեն՝ ինչ հերոսներ են իրենք, բայց մենք էլ հո գիտե՞նք»:

Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում