Մահացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Այս մասին Facebook-ում գրել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։
Զավեն Սարգսյանը եղել է Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը: Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր։
1992 թվականից մինչ օրս ղեկավարում էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։