Արցախում միայնակ Արտյոմիկին գտած զինվորն այցելել է փոքրիկին ու գրառում արել

Օրեր առաջ այցելեցինք Արտյոմիկենց։Շնորհակալ եմ Իրինա Յոլյանին, որ մեզ օգնեց գտնելու և տեսնելու Արտյոմիկենց։ Գորիսի համայնքապետարանը իր միջոցներով ապահովում է անհրաժեշտ պարագաներով, սնունդով։Ես և Բելլա Դանիելյանը նույնպես մեր օգնությունն ենք առաջարկել Արտյոմիկենց՝ հետագայում անհրաժեշտ կարիքները հոգալու համար։Սիրելի մեր Հայաստանում և սփյուռքում բնակվող հայրենակիցներ, ի սկզբանե ասել եմ, որ Հայաստանում “Արտյոմիկներ” շատ կան։Ընտանիքներ կան, որտեղ մակարոնը հիմնական ու անբաժանելի սնունդ ա դարձել։ Ընտանիքներ, որտեղ առաջի անհրաժեշտության կենցաղային և ուրիշ այլ բաների կարիքներ էլ կան։Շատերիտ հորդորներով ես էլ ուզում եմ միանալ այն հարյուրավոր մարդկանց, ովքեր հոժարակամ օգնում են՝ ինչ որ չափով մեղմացնել այս դժվար ժամանակներում առաջացած շատ խնդիրներ։Սրանք այն հաշվեհամարներն են, որոնցում հավաքված թեկուզ չնչին միջոցներով կկարողանանք օգնություն հասցնել այն մարդկանց, ովքեր ԻՐՈՔ օգնության կարիք ունեն։AMD 16111002680400USD 16111002680401EUR 16111002680402RUR 16111002680403Myasnik IsrayelyanՀպարտ եմ Հայաստանի և Սփյուռքի միլիոնավոր հայերով, հպարտ եմ աշխարհի ծայրերում ապրող այն ազգերով, ովքեր միշտ կանգնած են եղել ու կանգնած են մեր կողքին։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mio.israyelyan/posts/3508658892549664