Ի՞նչ կենսագրություն ունի ԿԳՄՍ նոր նախարարը

Վահրամ Դումանյանը մինչ այս եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը: Ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 9-ին: 1979-1984 թթ-ին սովորել է ԵՊՀ-ում, 1984-1990 թթ-ին Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա. Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտում:  Ֆիզմաթ գիտությունների դոկտոր է:

Աշխատել է ԵՊՀ-ում, Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա. Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտում, Լեհաստանի Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում, Գերմանիայի Թրիերի համալսարանում, Գերմանիայի Պադերբորնի համալսարանում: Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է, մասնագիտական խորհրդի անդամ է: Ստացել է ԵՊՀ և այն ժամանակ ԿԳՆ ոսկե մեդալներ: