ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից դիմում են բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։
Շտաբից խնդրում են այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով։