Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
«Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱԻ պետական ծառայության սակրավորներն են աշխատում», – նշված է հաղորդագրության մեջ: