«Տիկին Ռիտան ծայրահեղ վատ վիճակում միայն մի նախադասություն է ասել»․ Շուշան Պետրոսյան

Երգչուհի Շուշան Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանի մասին:

«Տիկին Ռիտան ծայրահեղ վատ վիճակում մերթ ընդ մերթ ուշքի գալիս միայն մի նախադասություն է ասել.

-Ղարաբաղս տաք վեչ…»,- գրել է նա։

Իսկ մեկ այլ գրառմամբ էլ Շուշան Պետրոսյանը գրել է՝

«Տիկին Ռիտայի շնորհիվ մայրացածներ, ծանր հիվանդություններից բուժված երեխաների ծնողներ, մեծ մասդ, իհարկե դավաճանեցիք, մի ակնթարթում, որոշ բժիշկներ դուք էլ! բոլորիդ անուն առ անուն, գիտեմ։

Աստված պահի բոլորիդ զավակներին, աղոթեք Տիկին Ռիտայի հոգու խաղաղության համար։ Յուրաքանչյուր երեխայի բուժման համար իր ուրախությունը ես եմ տեսել, յուրաքանչուրի մայրանալու լուր ստանալիս, ցնծությունը ես եմ տեսել։

Ուրեմն աղոթեք, աղոթեք, ձեր հոգու փրկության ու Տիկին Ռիտայի հոգու խաղաղության համար։ Շատ եք ցավացրել այս լուսավոր մարդուն»։