Տեղի է ունեցել Շուշիի մարտերում նահատակված ՀՅԴ անդամների հոգեհանգստի արարողությունը

«Նոր Նորքի Սր.բ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Շուշիի պաշտպանության մարտերի ընթացքում նահատակված #ՀՅԴ անդամ ընկերներ Հարութ Բանոյանի (1976 թ. ծնունդ, հայրենիքին մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետութեան 2-րդ աստիճանի մեդալակիր, Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության հրամանատար), Հակոբ Ասթարճյանի (1991 թ. ծնունդ, Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության մարտիկ) եւ Մոսիկ Սեքլեմյանի (1992 թ. ծնունդ, Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության մարտիկ) հոգեհանգստյան արարողությունը:
Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Փա՜ռք ձեզ, ընկերնե՛ր..»