Էսքան ժամանակ չեմ ասել, բայց հիմա կասեմ․ Դե ուշադիր լսե՛ք. ճակատից վերադարձած զինվորի անկեղծ և հուզիչ պատմությունը

{"subsource":"done_button","uid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1605419009853","source":"share_action_sheet","origin":"unknown","source_sid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1605422002475"}

Էսքան վախտ չե՛մ ասել, բայց հիմա կասե՛մ․ Դե ուշադիր լսե՛ք, թե ինչ է մեզ հետ եղել դիրքերում
Դառն եք ուզում, չեմ գրել այսքան ժամանակ, չեմ ցանկացել, դե իմացեք. մի ամբողջ օր գլուխս հայրենասիրական ճառերով տանող իրավաբան Գեղամը Խնձորեսկում իմանալով, որ գնում ենք առաջին գիծ կոնկրետ

վտш նգшվոր խնդրով ասել էր, որ վզի կամ չգիտեմ որտեղի ներվը բռնվել ա ու հետներս չբարձրացավ Ջաբրաիլ կամ քննչականից դասակի հրամանատարը ոտքը չգիտեմ ոնց կես մետր բարձրության վրայից գետնին դնելով մեծ ցшվերի մեջ «ոտը օլորեց» ու չեկավ, մտածեցի ոչինչ` մաքրվում ենք, գիշերը հազարին բшմ բшրդիրովկի տակ։

Լուսերը անջատած ուրալով հասանք պոստ և սկսեցինք շտիկ նոժով փոս փորել` լապատկա չկար, ու այն վաշտը որին գնացել էինք համալրելու ասեց մենք ստեղից գնում ենք` վտш նգшվոր ա` մի քանի վի րшվոր ունենք, հետները մեր վաշտից մարդ կպավ, ասեցի ոչինչ` պատահում ա` կլրացնեն, հաջորդ օրը шրկերի

տակ սկսեցին խլրտոցները` բա դե սենց ոնց կլինի լյա լյա և այլն և մի քանի օր իրար վրա պանիկան ջшրդել ենք, ջшրդողների մի մասը չկա արդեն ու վերջը էլի մեկի վրա չգիտեմ ինչ ցան տվեց մյուսի վրա անցան վիճակ ու նորից ոչինչ` պատահում ա, ես գնդшցրորդ եմ, մենք բանակում ենք` ունեմ ջոկի հրամանատար, դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, իմ գործը կարգը պահպանելն ա, ու խրшմատը բերանի յուրաքանչյուչ օր մարդ էր թողնում, դե հենց բերանի խրшմատ էր, մեզ եկան համալրելու սև հովшզների վաշտից, եկան մի 2 օր մնացին, մի քանի հոգով իրենցից որոշեցին ինտերնետ մտնել, մինամյոտը կախեց ուղիղ մեջտեղները, 4 զոհ ու վաշտը ոտքի վրա գնաց, վաշտի հրամանատարը Վիլհելմի գրկում հոնգուր հոնգուր լացում էր, մնաց հրամանատարի տեղակալ Ցոլակը, լույսի մեջ մնա ու մի 2 հոգի, գիտեք հեշտ է տասմերկու ժամ վիրшվորի գոչյունների տակ պոստ պահելը, երբ շտապ օգնություն չի կարողանում մոտենալ, երբ դ-իшկները կողքդ են, առավոտից իրիկուն ինչով ասես չէին խփում, մնում էր шտոմшյին ռումբ գցեին` պռծնեինք, մենք էլ էինք խ-փում, սալայն անհամեմատ, անհամեմատ քիչ, հետո մի օր առավոտ տեսանք, որ կողքի 2 բլրից մեր զորքը հետ ա գնում, ոչ մի բան չասելով պարզապես հետ ա գնում` բլրից, որ էդ բլրի գլխին կույրը կանգնի սովորական ակայով սաղ խր-ամատների տղեքին կփռթի, 2 ժամ Արսենը ասում էր ասում, երբ արդեն բլուրները դատարկ էին վերջը Վիլհելմը վաշտի հրամանատար մի տասնյակ տղեքով եկավ մեր բերանի դիրքի ժողովրդով սկսեցինք լքած բլուր գրավել` 1-ինը հաջողությամբ, մինшմյոտի, սնшյպեռի ու կրшկի տակ, անանցանելի մացառ ու գետակ անցնելով, հաջորդ առավոտ 2-րդ բլուրը գրավելիս մեր միջից կարգին, մաքուր,

ազնիվ տղեք մшհшցան, վաշտի հրամանատար կարգին մարդ շահումյանցի Վիլհելմն էլ, մնացածի անունները չեմ գրում, քանզի իրենք դեռ ցուցակում չկան, իրենց մարմինները չկարողացանք դուրս բերել, գիտեք հեշտ ա մш-րտшկшն ընկերոջ մարմինը թողնելը, գիտեք մինչև հիմա տեղս գտնում եմ, մենք քիչ քանակով էդ բլուրը պահում էինք, օգնությո՞ւն, ով պետք է գար ավտոբուսների մեջ աթսները խփել էին, գիտեք հեշտ է մարմինների մասերը առանձին առանձին առանձին առանձին, էէէ,

մենք 2 անգամ նահանջ չենք արել, մեր ձախը արդեն մերը չէր, իսկ երբ 3-րդ նահանջի ժամանակ ճար չկար։ Մենք չորս հոգի մեր վաշտից, չորս հոգի այլ դասակից մնացած և երեք հոգի մեզ օգնություն եկած, բլրի վրա էինք, որ 25 հոգով հազիվ կածանները փակվեր, բլրից իջանք ի՞նչ տեսանք, տեսանք, որ մնացել են մինչև, մինչև 2 տասնյակ մարդ, մնացածը չկան, գնացել են, մեզ թողել բլրի վրա ու գնացել, դու մի ասա մի մասին էլ արդեն ասել են, որ մենք չկանք`

մեեռել ենք, իսկ մենք կայինք, ով տեսնում էր մեզ ոնց որ գերեզմшնից դուրս եկածի փաթաթվում էր, Aram Harutyunyan ասա, 98 հոգանոց վաշտից վերջում մնացել ենք երեսում հոգի սպայակազմի հետ, տասնյոթ զոհ, վեց վիրшվոր, բա ուր էին մնացածը, հը՞, իսկ մեր վաշտը էդ ցուցանիշով ամենավատը չէր, հավատացնում եմ, էս չի արդարացնում ոչ մեկին, սակայն, երբ էդ թռածները գրում են հայրենասիրական

խրոխտ ճառեր զզվանքս գալիս է, այժմ շատ բանից եմ զզվում, շատ ու հա, Երևանում կամուֆլյաժով ֆռացողներ, արա, հանեք էդ ֆորման, հանեք, ամոթա ու մեկ էլ մի բան, չգիտես խի մեծաբերանների մեծ մասը 1-ին թռնողներն էին ու հա, լիքը բան էլի չեմ գրում։

Գեմաֆին Գասպարյան Ֆեյսբուքյան էջից

աղբյուրն՝ այստեղ