Քարվաճառի ազատագրումը Արցախյան գոյամարտի բեկումնային հաղթանակներից մեկն էր:
Արցախ տանող երկու հիմնական ճանապարհների՝ Լաչինի և Քարվաճառի տիրապետումը կենսական նշանակություն ուներ: Քարվաճառն իր դիրքով չափազանց կարևոր էր:
Քարվաճառն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, բարձրադիր այս վայրից են սկիզբ առնում Արցախի գրեթե բոլոր գետերը:
Քարվաճառն ունի նաեւ կարեւոր պատմական նշանակություն. այստեղ է գտնվում Ղարաբաղի հայկական ճարտարապետության մարգարիտը՝ դեռեւս առաջին դարի սկզբում հիմնադրված Դադիվանքը
Քարվաճառի ազատագրումը մեկ ուղղությամբ իրականացնել հնարավոր չէր, այն իրագործվել է երեք ուղղություններով՝ միաժամանակյա հարձակմամբ: Մեր ազատամարտիկների խիզախության շնորհիվ Եռագույնը վերստինծածանվեց աննվաճ թվացող Օմարի բարձրունքում:
Ազատագրված Արցախի աննկարագրելի հարուստ տեղանքով գողտրիկ այս հատվածը անառիկ են պահում օր ու գիշեր Օմարի ձյունածածկ լեռնանցքում մարտական հերթապահություն իրականացնող հայ սպան ու զինվորը:
Տեսանյութն՝ այստեղ