Դադիվանքին հրաժեշտ տալու գնացած լիքը մարդ քչփորում էին պատերը, վանքի պատերը, գրողը տանի. կանանց ջոկատի ղեկավար

Կանանց ջոկատ կազմած Նարի Սյունին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էսօր առաջին անգամ իմացա, որ հայրենասիրությունն ավիրելու ու քանդելու, փրթելու մեջ է։ Դադիվանքին հրաժեշտ տալու գնացած լիքը մարդ (ի՞նչ հրաժեշտ, արա, ուշքի եկեք) քչփորում էին պատերը, վանքի պատերը, գրողը տանի, ու մի վայրում, որտեղ պիտի լինեի խաղաղ, ներդաշնակ, ինչպես միշտ եմ եղել այցելությունների ժամանակ, գոռում էի երկար չանչերով կնանիքի վրա, որ չավիրեն վանքը, պատերը չպոկեն տանեն իրենց հայրենասիրությունից դրդված։ Էդ երեւի մարդիկ էին, ովքեր միշտ Անթալիայում են հանգստացել, բայց դե հիմա տենց ծայրահեղ պահ էր, պիտի շտապ հրաժեշտ տային Դադիվանքին ու անպայման պատից մասունք ունենային տանը։ Ամենասարսափելին. երբ գժված նկատողություն ես անում, էշացած դեմքիդ են նայում, թե բա էս ի՞նչ անսիրտ, անզգամ մարդ ես, անհայրենասեր, չես ուզում հուշ տանես մեր սուրբ վանքից։ Ի՞նչ եք դուք ընդհանրապես, որտեղի՞ց եք դուք։

Նկար սկզբունքորեն չեմ տեղադրի, բայց գիտե՞ք, թե ինչ է կատարվում Քարվաճառի անտառների հետ հիմա։ Ասեմ. հայրենասեր մարդիկ կրում տանում են անտառը, հաստաբուն, առողջ ծառեր, մատղաշ ծառեր։ Երբեւէ տեսած չկայի նման բան, էդ քանակությամբ սպանված ծառ, «բռնագաղթող» անտառ։ Տղերք, ի՞նչ եք անում։ Հրաժարվում եմ հավատալ, որ էդ հողի, էդ անտառների համար իսկապես կռված, հոգի տված մարդը նման փայլուն աչքերով կարա նման հաշվեհարդար տեսնի անտառի հետ։ Ի՞նչ եք անում, ինչի՞ եք էդքան անհայրենիք, ինչի՞ եք արդեն հանձնել տունը, որը սկի ձերն էլ չի։ Էդ կտրված ծառերից յուրաքանչյուրի փոխարեն վաղը չորսը նորը կտնկնեն հոգի ունեցողները, դուք միշտ կմնաք տենց անհայրենիք, շնից մազ պոկող, ամեն տեղ քյար փնտրող, անգամ սեփական հայրենակցի դժբախտության մեջ։ Միշտ կմնաք ձեր խավարի մեջ ու սկի չեք իմանա, որ լույս գոյություն ունի։ Էս պահին ցավս առավելապես ծառը չի, իհարկե, այլ այն, որ դուք էդքան հանձնված եք, էդքան թույլ ու անուղեղ, խավարասեր։

Լիքը սրտխառնոց առաջացնող մանրամասնություններ առայժմ կպահեմ ինձ»։