Սխալ է․ Մահացած անձը ԱԺ-ում՝ Միրզոյանի աթոռին նստած ծխող երիտասարդը չէ

Այսօր առավոտյան մամուլոում լուրեր տարածվեցին, թե հայտնաբերվել է ԱԺ-ում Արարատ Միրզոյանի աթոռին նստած ծխող երիտասարդի դին:

Սոցիալական հարթակում տարածված այս տեղեկությունը Panorama.am-ը ճշտել է ոստիկանությունից, որտեղից հայտնել են․ «Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»։

Մինչդեռ Միրզոյանի աթոռին նստած ծխող երիտասարդի անունը Ռաֆայել է, ֆեյսբուքյում նա գրանցված է որպես Ռաֆո Հայրապետյան․ ստացվում է՝ մահացածը նույն անձը չէ։