Արցախի Հադրութի շրջանի բնակավայրերի կանայք եռակողմ հայտարարությամբ իրենց շրջանը ադրբեջանցուն հանձնելը խայտառակություն են համարում։ Հայաստանի տարբեր վայրեր տեղափոխված մի քանի տասնյակ կանայք, որոնց հարազատները՝ եղբայրները, ամուսինները, հայրերն ու որդիները դեռ առաջնագծում են, Հայաստանում նախաձեռնություն են ստեղծել ու իրենց հայրենիքը վերադարձնելու պահանջով գործողությունների ցանկ մշակել։ Այսօրվանից գործի են անցնելու։ Առաջին կանգառը Ֆրանսիայի դեսպանատան դիմաց է։
«Հադրութն ու Շուշին չպետք է լինեին այդ հայտարարության մեջ, Հադրութն առավել ևս, այն միշտ եղել է հայկական, բայց վերցրեցին ու տվեցին իրենց։ Մենք պահանջում են, որ Հադրութը մնա հայկական տարածք, ապա նրան տրվի անկախ կարգավիճակ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Հադրութ քաղաքից 4 կմ հեռավարության վրա գտնվող Այգեստան գյուղի բնակիչ Սրբուհի Բալայանը։ Նա ուսանող է, սովորում է Երևանի Կինոյի ու թատրոնի ինստիտուտում։
Սրբուհու ընտանիքի՝ տարիների ընթացքում ստեղծածը սովարական տուն էր, ոչ թանկ կահույքով, բայց գիտեին, այս պահին էլ առաջանգծում կանգնած որդին կարող էր ամուսնանլ ու այդ տուն հարս տանել։ Լսել են տունը այրել են, տան համար չեն ափսոսում, ասում են՝ թող տան, իրենք վրաններում կապրեն, նոր տուն կկառուցեն։
«Ես ամեն միջոցառմանը Հադրութի դպրոցի բեմից հայրենասիրական բանաստեղծություններ եմ ասել, հավատացել եմ, որ Արցախն անկախանալու է, բայց հիմա հասկանում եմ՝ ի՞նչ անկախանալ։ Հադրութում թողել ենք Գրչավանքը, Սպիտակ խաչը, Կատարո վանքը, Մելիք Եգանի ապարանքը, Ազոխի քարանձավը, թողել ենք էն պատմամշակութային հուշարձանները, որոնցով ամբողջ կյանքում հպարտացել եմ, միայն Հադրութում ամեն տարի կազմակերպվում էր 5-6 փառատոն՝ գինու, խաղողի, ժինգյալով հացի…»,-ասում է հադրութցի աղջիկը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։