Այսօր, առավել քան երբևէ, մենք համահայկական միասնականության ու համերաշխության կարիքն ունենք, այլապես անդառնալի կկորցնենք շատ ավելին. Զ․Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձը.«Սփյուռքի սիրելի´ հայրենակիցներ,Մեր պատմության այս դժվարին պահին մեր միակ փրկությունը հայ ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունն է: Այժմ հայ զինվորի, սպայի ու բանակի առջև խոնարհումի ժամանակն է, և ցանկացած պառակտիչ գործողություն միտված է հայրենիքի ու պետականության դեմ: Գիտակցում եմ, թե որքան դժվար է այս իրավիճակը յուրաքանչյուրիս համար թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում, որքան խորն է վերքը բոլորիս սրտերում, սակայն խնդրում եմ ձեզ պահպանել հանդարտություն, համբերատարություն և շարունակել կանգնած մնալ Հայաստանի և Արցախի կողքին: Որքան էլ բարդ է, խնդրում եմ չտրվել հույզերին և սթափ դատել:Այսօր, առավել քան երբևէ, մենք համահայկական միասնականության ու համերաշխության կարիքն ունենք, այլապես անդառնալի կկորցնենք շատ ավելին»: