Շարունակում ենք կանգնած մնալ մեր պետականության համար, ոչ թե խորտակվող նավը առաջին առնետի պես լքել

Անի Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․Լույսը կբացվի,,,նոր օրվա հետ,,,ամեն անգամ,,,Բոլոր նրանց ովքեր կարողացան էս ընթացքում էնքան սիրտ ունենան,որ ինձ «կերցնեն» իրանց «ճիշտ» լինելը,ովքեր հայրենիքի կորուստը,մեր տղերքի կորուստը,մեր պատմության սև էջը իրանց ճշտի «հաղթական դրոշով» հասցրեցին ծածանեն,նրանց ովքեր «տոնում էին» իրանց «ճիշտը» ,ովքեր հասցրեցին ինձ նեղացնել ու իմ ու մեր բոլորի ցավը չհարգելով մեղադրել,որ հավատացել ենք #հաղթելուենք -ին ու ամեն ինչ արել ենք դրա համար,ամեն ինչ՝ օր ու գիշեր ներդրել ենք,ու այո՛ եղել ենք մեր լեգիտիմ իշխանության կողքին կանգնած ու շարունակում ենք կանգնած մնալ մեր պետականության համար ,ոչ թե խորտակվող նավը առաջին առնետի պես լքել,,,բոլոր նրանց ովքեր հասցրեցին մեզ մեղադրել անգամ դավաճանության մեջ,բոլոր նրանց,ովքեր Արարատին իրա երեխու կողքը թուրքի նման ծեծեցին ու մենք դա տանը նստած տեսանք,բոլոր նրանց,ովքեր մեր երեխեքին դիրքերում նահանջի հրաման տվեցին ու թողեցին մենակ,,,ու նորից բոլոր նրանց,ովքեր «տոնում են հաղթանակ» էն բանի համար ,որ մեր փափագած #հաղթելուենք -ը ձախողվեց՝ ԳՐԿՈՒՄ ԵՄ ՇԱՏ ՊԻՆԴ ԲՈԼՈՐԻԴ,որովհետև դուք կորցրել եք ամենաթանկն ու կարևորը՝ պատմական հիշողությունը ու դրա համար էլ մենք իրար հետ արդեն քանիերորդ անգամ կորցնում ենք մեր հայրենիքն ու իրար,,,չեմ չարանալու ,չեմ հանձնվելու,չեմ արտագաղթելու,չեմ կոտրվելու,չեմ բաժանվելու,,,հույս չունենաք,,,հանուն մեր ընկած ՏՂԵՐՔԻ ես ինձ չեմ կորցնելու,,,