Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը մնում է կայուն ծանր մնալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է», – ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի վիրավորման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 27-ին: Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում ստացած վիրավորումից հետո՝ այժմ նա ինտենսիվ բուժման կուրս է անցնում: