Ուզում եմ պատմել Ձեզ իմ կյանքի առաջին և միակ սիրո պատմությունը, որը…Արցախում զոհված Լևոնի կնոջ հուզիչ գրառումը

Աստղիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և կից գրառում կատարել. Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Ցանկանում եմ պատմել Ձեզ իմ կյանքի 1-ին ու միակ սիրո պատմությունը, որն այսուհետ միայն պատմություն դարձավ, գեղեցիկ,անավարտ պատմություն։ 2011թ.-ն էր, հանդիպեցի Լևոնին, իմ սրտի, կյանքի, հայրենիքի հերոսին։ Ծանոթացանք, շփվեցինք և սկսեցինք ընկերություն անել։ Բայց շուտով Լևը պիտի բանակ զորակոչվեր, սա մեր 1-ին բաժանումն էր։ Սրտի թրթիռով, ատամներս սեղմելով երկու տարի սպասում էի իրեն,վերադարձա՜վ աշխարհի ամենաերջանիկն էի։ Ամուսնության Պլաններ էինք կազմում. Լևը որոշեց գնալ արտագնա աշխատանքի, դժվար էր. կարոտով էր սկսվում և ավարտվում ամեն օրս, սակայն վստահ էի, որ գալու է, երկու տարի գիտե՞ք այնքան դժվար էր, պայ քար կար իմ ամեն ապրած օրվա մեջ, պայ քար ինքս ինձ ու աշխարհի հետ, սակայ մենք հաղթեցինք, մեր սերը հաղթեց. Լևս եկավ, Տեր աստված եկա՜ավ։ Վեց տարի սիրել ենք իրար, բացահայտել, կռ վել, ներել, փորձություններ հաղթել։ Եվ ահա ի վերջո նշանվեցինք. Այսօր կարող եմ հաստատ ասել իմ ապրած և դեռ չապրած կյանքի ամենաերջանիկ օրն էր։ Մի քանի ամսից ամուսնացանք։

Ամուսնացանք, երրորդ ու թվացյալ հավերժ միությունն էր, այսուհետ ոչինչ ի զորու չէր պատնեշ լինել մեր երջանկությանը, այլևս ես քոնն էի դու իմը, մի ողջ կյանք ու հավերժություն։ Մեր ընտանիքը շա՜տ գեղեցիկ էր. Լիկան՝ մեր մեծը՝ քո աչքերով, Վիկան՝ փոքրը, որ դեռ չհասցրեց աչքերդ ճանաչել, 2-ի մեջ էլ ապրում ես դու։

Եվ ահա 3-րդ բաժանումը, որը վերջինը պետք է դառնար։ Այս անգամ գնացիր Հայրենիքի կանչո՜վ, Այս անգամ Հայրենիքը պաշտ պանելու կամքը և նվիրումդ ավելի մեծ էր քան վերադարձի, Այս անգամ գնացիր միմիայն գնալու պայմանով։ Գնացի՜ր գիտե՞ս ինձ էլ տարար, մեզ տարար, սակայն դու մնացիր ես չեմ ապրում հիմա, ապրում ես դու իմ մարմնի մեջ,հիմա ես կամ, որ դու իմ մեջ ապրես, որ միշտ լինես։ Արդեն 1 ամիս է, ինչ սպասում եմ քեզ, Սակայն հասկանում եմ, որ դեռ հարյուրավոր ամիսներ պետք է սպասեմ իմ ՀԵՐՈՍ։ Սիրե՛ք իրար յուրաքանչյուր օր այնպես կարծես էլ հնարավորություն չեք ունենա ։ Ես 9 տարվա մեջ սիրել եմ մի ամբողջ կյանք, այնքան որ դեռ մի քանի կյանք էլ բավական կլինի ապրելու համար»։