Հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի Վահե Քարամյանի կինը` Շուշանը, երրորդ երեխային ծննդաբերելուց և Սիսիան վերադարձի ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը։
«Վահեն Սիսիանից էր, զոհվել է հոկտեմբերի 19-ին, իսկ Շուշանը երեխային ունեցավ հոկտեմբերի 15-ին։ Երևի Շուշանի ապրումներից էր, որ երեխան շուտ ծնվեց՝ յոթ ամսական։ Վահեն խաղաղապահ զորքերում պայմանագրային սերժանտ էր։ Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր»,- ասաց Վահեի հորեղբայրը։
Նրա խոսքով՝ Շուշանի ծնողներն ու եղբայրը եկել էին Երևան, որպեսզի աղջկան տանեն ամուսնու հուղարկավորությանը, բայց Սիսիանի ճանապարհին տեղի է ունեցել վթարը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։