Ֆրանսիայում թուրքի կողմից գլխի շրջանում վիրավորում ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բնակվող հայերը հաջակցություն Հայաստանի և Արցախի փակել են խոշոր մայրուղիներից մեկը, որի ժամանակ խցանման մեջ գտնվող թուրքը մուրճով հարվածել էր ակցիայի ֆրանսահայ մասնակցի գլխին:
Հայ ցուցարարաները մուրճը վերցրել են իրենց մոտ: Այն փոխանցելու են տեղի ոստիկանությանը:
«Մակրոնը թող տեսնի՝ ինչ է կատարվում: Այսօր մեր երեխաների դեմ են, վաղը մյուս ժողովուրդների դեմ է արվելու սա: Նույն տեռորն է: Էրդողանը տեռորիստ է», – ասաց ակցիայի ֆրանսահայ մասնակիցը:
Հայերը Ֆրանսիայում շարունակում են խաղաղ ակցիան՝ վանկարնելով «Արցախը մերն է»:
Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2020/10/28/%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%B3-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84/1763255