Քիչ առաջ Ֆրանսիայում հայերի բողոքի ցույցի ժամանակ հարձակվել են 4-5 թուրք, մուրճերով ու դանակներով հարվածներ հասցրել հայերին

Տարբեր երկրներում հայերի բողոքի խաղաղ ցույցերը շարունակվում են․ քիչ առաջ հերթական ցույցը կայանում էր Ֆրանսիայում, որտեղ հայերը փակել էին Ա7 կոչվող ճանապարհը։

Ինչպես տեղեկանում ենք ԱՐՄՆՅՈՒԶԻ ուղիղ եթերից, բողոքի ակցիայի ժամանակ մեքենաների խցանման մեջ եղել են  թուրքեր՝ 4-5 հոգի, որոնք մուրճերով ու դանակներով հարձակվել են հայերի վրա, նրանցից մի քանիսին հասցրել դանակի ու մուրճի հարվածներ։

Հայերի ինքնապաշտպանությունից և ոստիկանության միջամտությունից հետո նրանք փախուստի են դիմել։

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մի քանի մեքենա, որոնք տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։