«Դժվար պահերին մենք միանում ենք, ու դա է մեր ազգի ուժը»․ Կոմանդոս

Պատմության էջերը կրկնվում են, հայի ոգին մնում է նույն անկոտրումը։ «Հորիզոնին» տված հարցազրույցում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայ ազգը միշտ էլ կռվել է իրենից տասնապատիկ մեծ ուժեր ունեցող թշնամու դեմ և պատվով հաղթել։ Կոմանդոսը վստահ է, որ այս պատերազմում հայ ազգն արդեն հաղթել է, քանի որ 31 օրվա ընթացքում հակառակորդը չի կատարել իր մարտական խնդիրն այն դեպքում, երբ անհնարին թվացող զորք ու սպառազինություն էր մեկտեղել։

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ուրախությամբ է նշում, որ կամավորական ուժերն այսօր նախօրոք անցնում են զինվորական պարապմունքներ և առավել փորձ ու գիտելիքներ ստանալուց հետո են միայն մեկնում առաջնագիծ։ Կոմանդոսն ամեն օր՝ մինչև ուշ գիշեր, անձամբ է մասնակցում վերապատրաստման դասընթացներին։

«Մեր ջոկատները հիմա պիտի գիտելիքներով գնան․ զենքին պետք է վերաբերվես երեխայիդ պես, պետք է մաքրես, փայփայես, սիրով վերաբերվես, քանդես-հավաքես։ Պետք է տիրապետեն զինվորական օրենքներին։ Դա մեր գլխավոր նպատակն է, որ մեր ջոկատներն ավելի հզորանան և ջարդեն թշնամուն»,- ասում է Կոմանդոսը։

Առյուծ տղաներն առաջնագծում են, աշխարհասփյուռ հայ ժողովուրդն էլ մեկ բռունցք դարձած հայրենիքի թիկունքում է։Այսօր աշխարհի տարբեր երկրներից բժիշկներ են եկել, և նեղ մասնագետների բանակը ևս ամուր է պահում զինվորի թիկունքը։ Կոմանդոսի խոսքերով՝ հայոց երկինքն այսօր ազատվել է թշնամու անօդաչու թռչող սարքերից, մնում է գործն ավարտին հասցնել օջախային մարտերում։ Կոմանդոսը փաստում է՝ թշնամին չկարողացավ բլից կրիգով 5-6 օրում գրավել Արցախը։ Ի հակադրություն այս փաստի՝ գեներալ-մայորն ընդգծում է, որ մեր զգալի հաջողությունների կողքին խոշորացույցով ենք նայում փոքրիկ անհաջողություններին։ Ուստի թշնամու որոշակի առաջխաղացումն ու դիրքային փոքրիկ հաջողությունները կանխվելու են, ժամանակի հարց է, վստահ է Արկադի Տեր-Թադևոսյանը։

«Փոքր վատ բանն ավելի է ուռճացվում, քան լավ բանը։ Մենք հիմա կանգնեցրել ենք թշնամուն, ինչ-որ տեղ առաջ ենք գնացել, ունենք հաջողություններ, բայց դրա մասին կարծես չենք խոսում, այլ լսում են Կուբաթլուի և այլնի մասին ու զարմանում․ բա կռիվ է․․․Մենք այս փոքր ազգով՝ 3 մլն ազգով, ողջ երկրին ենք փրկում։ 3 մլն-ը դիմադրում է 90 մլն-ին, և դա քիչ է, էլի են ուզում ավելանան՝ Պակիստանից գան, Ուկրաինան է խոսք տալիս․․․որ այդ «խեղճ» 90 միլիոնին պաշտպանեն 3 միլիոնից (ծիծաղում է)։

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում