168.am-ը գրում է․
Երեկ երեկոյան ուշ ժամին մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն:
Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանական ԶՈՒ-երը, որոն հետ միացած են ահաբեկչական կազմակերպություններ և այլ պետությունների ԶՈւ-երի ստորաբաժանումներ, հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները։ Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը»,-նշել է նա։