ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակում է շրջայցեր իրականացրել Երևան քաղաքում գործող ծաղկի մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։ Շրջայցերի ընթացքում Երևան քաղաքում գործող երկու մեծածախ շուկաներում (Հրազդան մարզադաշտի տարածք և Չարբախի ծաղկի շուկա) արձանագրվել է ծաղիկների գների շեշտակի նվազում։ Այսպես ծաղկի շուկայում գները 2-2․5 անգամ նվազել են (օրինակ՝ մեխակի գինը կազմել է 20-50 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն):ՀՀ ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ։ Տեղեկացնում եմ նաև, որ իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում»: