Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ պաշտպանիչ դիմակով մասնակցել է բազմամարդ միջոցառման, հաղորդում է Reuters-ը:
Նախկինում Հռոմի պապը դիմակ է կրել միայն մեքենայի մեջ, որը նրան հասցրել է Վատիկանի ամենշաբաթյա պատարագներին: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սպիտակ դիմակ է կրել Հռոմի Սանտա-Մարիա-ին-Արաքոելի բազիլիկայում պատարագի ժամանակ։
Հաղորդվում է, որ նա քննադատությունների է արժանացել հանրային միջոցառումներին դիմակ չկրելու և այցելուների հետ սերտ շփման համար:
83-ամյա Հռոմի պապը պատարագի ժամանակ հանել է դիմակը, ինչպես մյուս կրոնական առաջնորդները, բայց խոսքն ավարտելուց հետո կրկին կրել այն։shantnews.am