Արցախի կանայք ու երեխաները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

Արցախի կանայք ու երեխաները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց: Տարբեր վանկարկումներով դիմում են ՄԱԿ-ին, որ կանգնեցնի պատերազմը, եվրոպական երկրները ճանաչեն ազատ Արցախը և դատապարտեն ադրբեջանաթուրքական ագրեսիան: Նրանք վեր են պարզել բազմաթիվ պաստառներ, որոնց վրա դարձյալ կոչերն են ու արցախյան իրականությունը: Հավաքվածները պահանջում են, որ կազմակերպության երևանյան գրասենյակից ներկայացուցիչ իջնի և պատասխանի իրենց հարցերին: Հակառակ դեպքում ստիպված են պատնեշներ հաղթահարել և գրասենյակ մտնել:

shantnews.am