Իրանի Իսլամական Հանրապետության բանակին մոտ կանգնած աղբյուրները հետաքրքիր բովանդակությամբ գրառումներ են տարածում սոցիալական ցանցերում

Իրանի Իսլամական Հանրապետության բանակին մոտ կանգնած աղբյուրները հետաքրքիր բովանդակությամբ գրառումներ են տարածում սոցիալական ցանցերում՝ հատկապես «Թվիթերում» և «Ինսթագրամում»։
Գրառումներից մեկում մասնավորապես նշված է.

«Թափառական շների (նկատի ունեն ահաբեկիչների) մուտքը Սիրիայից Ադրբեջանական Հանրապետություն Թուրքիայի միջոցով կազմակերպելուց հետո, որոշ տեսագրություններ են տարածվում, որտեղ ահաբեկիչները ձեռքով Իրանի կողմն են ցույց տալիս և ասում, որ Հայաստանից հետո հերթն հասնելու է Իրանին։
Այդ ձեռքն առանց խղճահարության արմունկից կկտրենք»։

Այս համատեքստում հետաքրքիրն այն է, որ տեղեկատվություն տարածվեց Ադրբեջանից Իրանի տարածք մուտք գործած իսրայելական արտադրության ԱԹՍ խոցվելու, ինչպես նաև Արևելյան Ատրպատական նահանգի, Հերիսի շրջանի գյուղերից մեկի շրջակայքում արկի հայտնվելու վերաբերյալ լուրերը։

Image may contain: ‎1 person, ‎text that says ‎11:35 ٢٣ f Tweet ارتش مديا @arteshmedia با وارد كردن سگ هاى ولگرد (تروريستها) از سوريه به جمهوری آذربايجان، توسط دولت تركيه چند روزی فیلمی در حال دست به دست شدن است که تروريست ها گویند بعداز ارمنستان نوبت ایران است. اون دست رو از بازو قطع خواهيم كرد، ھیچ رحمى وجود نخواهد داشت Tweet Translate reply your Tweet‎‎‎

 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=3512057098857764&set=a.143047842425390&type=3&theater