Էրդողանը խորամանկ օձ է, որը խայթելու փոխարեն թույն է բաց թողնում Ալիևի միջոցով. Արամ Գաբրիելյանովի բացառիկ հարցազրույցը

Տեսնո՞ւմ եք Թուրքիայի ձգտումը՝ ամբողջովին մտնելու ղարաբաղյան հարցի մեջ և հերթական սերիան ստեղծելու. SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանին այս հարցի վերաբերյալ  մոսկվայաբնակ հայազգի լրագրող Արամ Գաբրիելյանովի ասելիքը հարուստ էր:

«Ես գիտեմ՝ օգտագործելով հայերին, Էրդողանը փորձում է սողոսկել Ռուսաստանի տակ՝ ինչպես օձը, խորամանկ օձը։ Էրդողանը խորամանկ օձ է, որը խայթելու փոխարեն վերցրել է  երկու ատամները, որոնք թույն են բաց թողնում, դա Ալիևն է, որը կծում է հայերին: Դա օգտագործում է, բայց հասկանալի է, որ Էրդողանի նպատակն այլ է, միայն հայերին սպանելը չէ, իհարկե, ատում է, պատրաստ է սպանել, բայց ինչպես Հիտլերը, ժամանակակից մանյակ է, նրա գլխի հետ ամեն ինչ նորմալ չէ, շիզոֆրենիկ դրսևորումներ ունի, դա նկատելի է նրա մոտ: Երեկ մի տեսանյութ տեսա, 5 տարեկան աղջիկը գալիս է, նրան ասում է՝ եթե մեռնես, քեզ դրոշով կծածկեն․ նա ապուշ է»,- նկատում է Գաբրիելյանովը:

Նա հիշում է, որ հարյուրամյակներ շարունակ հայերը հայտնվում են մեծ պետությունների շահերի բաժանման կետում, այսօր էլ նույնն է, իսկ Էրդողանի նպատակն այսօր, ըստ հայտնի լրագրողի, Ռուսաստանի մեջ պառակտում մտցնելն է:

«Սահմանը Ղարաբաղից Ռուսաստան 80 կմ է, ես վստահ եմ, որ Էրդողանը դա ուզում է օգտագործել՝ եթե ոչ Ռուսաստանի վրա գրոհելու, ինչից կվախենա, ապա թուրքալեզու երկրների շրջանում իրավիճակը ապակայունացնելու նպատակով»,- կարծում է նա և հավելում, որ Էրդողանը ձգտում է սուլթան դառնալ, բայց ատամները հայերի մեջ խրելով չի ստացվի:

«Հայերին չի կարելի հաղթել, նրանց կարելի է սպանել, բայց հաղթել չի լինի, հաղթել նշանակում է հաղթել ոգու ուժին, բայց դա հնարավոր չէ, նույնիսկ Իլհամը հարցազրույցների ընթացքում ասում է, որ ռազմական ճանապարհով կվերցնենք Ղարաբաղը, բայց եթե հայերը հետո չփորձեն հետ մղել… բայց հայերը հետ չեն մղի, այլ ղարաբաղցիները դա դժոխք կդարձնեն»,- հավելում է Գաբրիելյանովը:

աղբյուրը՝ shantnews.am