Հոկտեմբերի 3-ին՝ իր 20-ամյակի օրը, Արցախում զոհվել է Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ Ռուբեն Հակոբյանը։ Նա հունվարին պետք է զորացրվեր։ Հոկտեմբերի 10-ին Պտղավան գյուղում վերջին հրաժեշտը կտան քաջ հայորդուն։ Այս մասին տեղեկացնում է tesankyun.am-ը:
Կորստյան ցավը մեծ է, մեծ է նաեւ հպարտությունը նրա սխրանքի համար։
Անունդ՝ մեր շուրթերին, հիշատակդ՝ մեր սրտերում, Ռուբեն Հակոբյան։