«Բա 20 մեդալի միջից ինչի՞ էս մեդալին թամահ արիր, էս մեդալին էի՞ր ձգտել դու, իմ մատիտով նկարած բալա»․ Զոհված Սիփան Սողոմոնյանի մոր հուզիչ գրառումը

Հայրենիքի համար նահատակված Սիփան Սողոմոնյանի մոր հուզիչ գրառումը. սա առյուծ ծնած, առյուծածին մոր ողբն է

Սիփան Արմանի Սողոմոնյան 2001 թիվ… ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻԴ ԼՈՒՅՍ ԴԱՐՁՆԻ, ՏՂԵՍ…

«Տղես, քսան հատ մեդալ ունեիր, արա՜ բա դու քո բազուկներով չկարացիր էդ թուրքին վերացնես, արա՜ 20 հատ մեդալ ունես, հաղթող ես եղել, հլը թիկունքիդ նայի, արա՜ բա 20 մեդալի միջից ինչի՞ էս մեդալին թամահ արիր, էս մեդալին էի՞ր ձգտել դու, իմ մատիտով նկարած բալա 20 մեդալի միջից ինչի՞…

բա մենք էս էինք պլանավորել իրար հետ, ամեն ինչի մասին պլանավորել էինք, բացի սրանից, բա դու խի էս արեցիր…

Սարի ու անունիդ նման մի հատիկ էիր իմ սար, իմ թիկունք, հիմա ես ոնց են ապրելու առանց քեզ արա՜, չեմ ապրելու շնչելու եմ, մենակ շնչելու… բա ոչ մի անգամ թույլ չես տվել վրադ գոռամ, բարձր խոսամ, արա՜ բա հիմա խի ես թողում որ գոռամ, խի ես թողում բարձր խոսամ, արի, արի մի թող, իմ բալա, իմ մատիտով նկարած անթերի բալա…»:

աղբյուրն ՝ այստեղ