Գյումրին 20 մլն դրամ փոխանցեց Արցախին

Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը,որի օրակարգի առաջին հարցը վերաբերել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Արցախի բնակավայրերին աջակցության տրամադրմանը ։Մարտական գործողությունները 13-րդ օրն է Արցախի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։Թիկունքում ՝ հանուն Արցախի ու ռազմաճակատում կռվող զինծառայողների համար  աշխատանքները մի քանի ուղղություններով են տարվում։ Համապատասխան կառույցներյ ու գերատեսչությունները ռազմական դրության պայմաններում բոլորն ուժերը  կենտրոնացրել եմ համակարգված գործելու համար ։

Հրետակոծությունների հետևանքով կրած վնասները շատ մեծ են, որոնց վերականգման նպատակին են ուղղվելու հայության նվիրաբերությւոնները ։ Գյումրի քաղաքի բյուջեից  Հայաստան Համահայկական հիմնադրամի «մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին  կփոխանցվի 10 միլիոն դրամ, ևս 10մլն դրամ էլ կհատկացվի Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու   վերականգնման  համար ։ Նախագիծը ավագանին  միաձայն հաստատեց։

shantnews.am