Տիգրան Համասյանն Արցախի համար դրամահավաք-արշավ է կազմակերպել

Աշխարհահռչակ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանն Instagram-ի իր էջում հայտնել է ընկերների հետ Արցախի համար դրամահավաք կազմակերպելու մասին։

«Խնդրում ենք մտածել նվիրատվության մասին՝ օգնելու այդ պատերազմից տուժած ընտանիքներին։ Մայրաքաղաք Ստեփանակերտն այժմ գրեթե լիովին ավերված է, և անօթևան մնացած ընտանիքները մեր օգնության կարիքն ունեն»,-գրել է նա։