«Արթուր ջան, թե ինչ բոյեր ես տվել այս օրերին, Աստված գիտի, զինակիցներդ են պատմում գործածդ լեգենդների մասին։ Աստված քո և եղբորդ հոգին լուսավորի». Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արթուր ջան, խոսքեր չունեմ ուղղակի ասելու։ Ինչերի միջով անցար։

2014-2016 դիվերսիոն պատերազմ։ Քանի անգամ ընկերներիդ հետ թշնամուն ջարդեցիր՝ կանխեցիր դրանց մուտքը պոստիդ տարածք։

Ապրիլյան պատերազմի սխրանքներիդ մասին չեմ խոսում՝ սպայական կոչում, Մարտական խաչ 2-րդ աստիճան։

Պատերազմից հետո որպես սպա մնացիր զինված ուժերում։ Թե ինչ բոյեր ես տվել այս օրերին, Աստված գիտի, զինակիցներդ են պատմում գործածդ լեգենդների մասին։
Աստված քո և եղբորդ հոգին լուսավորի»։