Մի համեստ ապրող եզդի ընտանիք իր մոտ է վերցրել Արցախից եկած մամա-բալիկների․ ունեցած ոչխարներից մեկին հատուկ մորթել են, որ երեխեքը ամեն օր միս ուտեն

Սյունե Սևադան ֆեյսբուքյան իր էջում գրել է․Նոր պատմում էին, որ Արցախից եկած մամա-բալիկների եզդի ընտանիք է վերցրել, իրենց հողով, գործով համեստ ապրող մարդիկ են։ Վեց ոչխար ունեն, մեկին հատուկ մորթել են, որ երեխեքը ամեն օր միս ուտեն, ու նկատել են՝ երեխեքն իրենց լեզուն շատ ուշադիր են լսում, սկսել են երգեր սովորեցնել, զբաղացնել։Բա ոնց չհուզվես ու չհպարտանաս։