Առանց լույսի. Ստեփանակերտի բնակիչները գիշերը կանցկացնեն նկուղներում

«Քաղաքը խավարի մեջ է, պատուհաններում լույս չկա։ Մարդիկ նկուղներում են», – հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։

Արցախի` գնդակոծություններից տուժած շրջաններում լույս ու գազ չկա. որոշ հատվածներում վնասվել են ենթակառուցվածքները, էլեկտրաէներգիան անջատված է հրետակոծություններից խուսափելու համար:

Ստեփանակերտի բնակիչները թաքնվել են նկուղներում։ Ամենայն հավանականությամբ հենց այնտեղ էլ կգիշերեն։

Աղբյուր՝ Sputnik Armenia