Ռուսական «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որը Եկատերինբուրգից ուղևորվելիս է եղել Մոսկվա, 100 մետր բարձրության վրա գտնվելիս թռչունների է բախվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ուրալի տրանսպորտային հարցերով դատախազությունը:
«Սեպտեմբերի 22-ին 100 մետր բարձրությամբ գտնվելիս Եկատերինբուրգ-Մոսկվա չվերթն իրականացնող «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը բախվել է թռչունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ օդանավում գտնվել է 69 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել շարունակել երթուղին դեպի ժամանման վայր՝ «Շերեմետևո» օդանավակայան: