Տնօրենի թափուր պաշտոններ դպրոցներում․ ԿԳՄՍՆ հայտարարությունը

«Երևանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, ք. Երևան, Արտաշիսյան 52, հեռախոս` 010-42-05-73, 098-93-06-09:

Մրցույթը տեղի կունենա 2020թ. նոյեմբերի 9-ին, ժամը 10:00-ին, Երևանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:

Ալավերդու պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),
բ) աշխատանքային գրքույկի պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե) տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 23-ը ներառյալ, ժամը՝ 1000–ից 1300–ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 010-59-96-59:

Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 1200 -ին՝ Ալավերդու պետական քոլեջում: Հասցեն` Լոռու մարզ, ք. Ալավերդի, Սանահին սարահարթ 3/6ա: