Ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանի մեկնաբանությունը զայրացրեց Նիկոլ Փաշինյանին

Panorama.am-ը գրում է․

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հաստատապես վիրավորել էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ այնքան, որ քաղաքական գործիչը որոշեց ամեն կերպ պատասխանել և հարցազրույց տվեց ՌԲԿ հեռուստաընկերությանը՝ հատուկ դրա համար հրավիրելով հեռուստաալիքի լրագրողներին Երևան։ «Լենտա.ռու»-ում  տպագրված հոդվածում գրել է հոդվածագիր Կոնստանտին Լյապունովը։

«Նախ, մենք պետք է նայենք այն համատեքստին, որում տեղի է ունեցել լրատվամիջոցների պայքարը. վերջին երկու շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում զինված բախումները խլել են երկու տասնյակ մարդու կյանք. Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են անզիջում դիրքերում՝ միմյանց մեղադրելով սադրանքների և խաղաղ գյուղերի գնդակոծման մեջ: Իրավիճակը հազիվ թե կարելի է համարել համարժեք, հետևաբար, հասկանալի է ազգությամբ հայ Մարգարիտա Սիմոնյանի կողմից պաշտոնական Երևանին դիմելու կոչը։

Նայեք ինքներդ ձեզ դրսից: Տեսեք, թե ինչ եք անում: Ինչպես եք վարվում: Ի՞նչ հայեր եք:
Սիմոնյանը նաև Հայաստանի ղեկավարությանն անվանել էր «մի բուռ ճչացող քաղաքական գործիներ, որ դավաճանել է մեծ հայ ժողովրդի շահերին՝ մի պահ իշխանության և մանր անձնական վրեժխնդրության համար»,-գրել է հոդվածագիրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։