Ո՞ր դեպքերում է կարելի կտորե դիմակներ կրել

Կտորե դիմակները ավելի վատ են պաշտպանում կորոնավիրուսով կամ ցանկացած այլ վիրուսով վակարվելուց, քան բժշկական դիմակները։ Այդ իսկ պատճառով ցանկալի է կրել բժշկական դիմակներ, իսկ կտորի դիմակներ կարելի է կրել միայն այն դեպքերում, երբ բժշկական դիմակները հասանելի չեն՝ հատկապես, ֆինանսական պատճառներով։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք արտահայտել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բժշկական դիմակները շատ ավելի լավ են պաշտպանում վիրուսային հիվանդություններից, այդ թվում կորոնավիրուսից, քան կտորե դիմակները։Կտորե դիմակները պետք է փոխարինեն բժշկական դիմակներին միայն դրանց անհասանելիության, հատկապես ֆինանսական անհասանելիության ժամանակ», – ասել է նախարարը։

Իսկ հաշվի առնելով, որ սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր չէ ամեն պահ վերահսկել, աշխարհի բազմաթիվ պետություններ, այդ թվում Հայաստանը, պարտադիր են դարձրել դիմակների կրումը բոլոր հանրային վայրերում, բացառությամ մարդկանց սեփական տներից։

Աղբյուրը՝ med.news.am