Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին

«Փաստ» թերթը գրում է.

«Ոստիկանության պաշտոնական լրահոսին հետեւելով՝ առաջին հերթին աչքի է զարնում այն հանգամանքը, որ բավական շատ են ապօրինի զենքի կամավոր հանձնման կամ առգրավման դեպքերի մասին տեղեկությունները: Ոստիկանության՝ «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը պաշտոնավարման առաջին իսկ օրից հատկապես կարեւորում է ազգաբնակչության մոտ եղած ապօրինի զենքի հավաքումը եւ այդ առումով բավական խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին։