Երևանում գործում է քաղաքացիներին դիմակ բաժանելու համար նախատեսված 36 կետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ վարչապետի աշխատակազմի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երևանում հայտնվել են այսպիսի կետեր, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում և ներկայացնում հակահամաճարակային կանոնները։

Այս պահին Երևանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաև մարզերում»։