ՀՐԱՏԱՊ Երևանում գործող երկու առևտրի կենտրոններում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Դալմա Գարդեն մոլում պայթուցիկի ահազանգ է ստացվել Ոստիկանությունից ԱԻՆ-ին։ Այս մասին  հայտնեցին ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Նշենք, որ այս պահին քաղաքացիները մոլից տարհանվում են։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի եւ Ոստիկանության աշխատակիցները։

Նշենք, որ ռումբի ահազանգ ստացվել է նաեւ «Մեգամոլում»։

Աղբյուրը՝ Tert.am