«Արդյո՞ք նորմալ է, երբ Էկոնոմիկայի նախարարն ունի պարտատոմսեր». Մարինե Մանուչարյան

Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախարարների հայտարարագրերն էի նայում: Օգնեք հասկանալ, արդյո՞ք նորմալ է, երբ Էկոնոմիկայի նախարարն ունի պարտատոմսեր (չի հստակեցվում` ինչ ընկերությունների), չէ որ եթե ընկերությունները հայկական են, ապա նրա որոշումները կարող են նաև ազդվել տվյալ ընկերությունների վիճակը միշտ լավ պահելու մոտիվացիայով:

Ու որ ամենահետաքրքիրն է, օգնեք հասկանալ, թե որքանո՞վ է տրամաբանական, որ պետական տենդերների մասնակցող ու առհասարակ խոշոր շինարարական ընկերություն հանդիսացող «Միկշին»-ին Տարածքայն կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մոտ 40 մլն փոխառություն է հանձնել: Էդ ի՞նչ փոխառությունա, միգուցե լրագրողները հետաքրքրվեն:

*լինքը քոմենթում

Հ.Գ. ինչ խոսք, մի տարվա մեջ վատ չեն վրա եկել 🤑 անհամբեր սպասում եմ ԱԺ պատգամավորների հայտարարագրերի համեմատական վերլուծությանը:

#պարգևավճար_во_время_covid19»: