Առաջ Նիկոլ Փաշինյանն իշխանություններին մեղադրում էր, որ պարտք ենք վերցնում, հիմա բոլորին համոզում, որ այն դրական երևույթ է

Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում շարունակում են վնասներ կրել ոչ միայն առողջապահական համակարգում, այլ նաև սոցիալական և տնտեսական: Հայաստանի տնտեսությունը նույնպես մեծ վնասներ է կրում համավարակի հետևանքով՝ պայմանավորված ներքին և արտաքին պատճառներով։ Եթե 2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված էր 4,9 տոկոս տնտեսական աճ ունենալու կանխատեսում, ապա այժմ կառավարությունը կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի շուրջ 2 տոկոսով նվազում և պետական բյուջեի պակասորդի աճ՝ մինչև ՀՆԱ 5%։

Ստեղծված իրավիճակում Կառավարությունը փորձում է քայլեր ձեռնարկել և չի կարող անմասն մնալ նոր միջազգային վարկերից, որոնք կրկին արտաքին պարտքը կմեծացնեն: Օրեր առաջ Ազգային ժողովը վավերացրեց Արժույթի միջազգային հիմնադրամից 248.2 մլն դոլար վարկ վերցնելու համաձայնագիրը: Վարկն ուղղված է տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Խորհրդարանական մեծամասնությունը վստահ է, որ այս նոր միջոցներն ուղղված են այս պայմաններում մարդկանց սոցիալական բեռը թեթևացնելուն:

Այսօր անդրադառնում ենք իշխանափոխությունից հետո վերցրած վարկերին, իշխանության ներկայացուցիչների պատճառաբանություննեին, թե դրանք որքանով են կարևոր Հայաստանի համար, և նախկինում՝ ընդդիմություն եղած ժամանակ նրանց դիրքորոշմանը՝ նոր վարկային համաձայնագրեր վավերացնելու վերաբերյալ:

Մանրամասն՝ «Հիշողության թարմացում» հաղորդման ա՛յս թողարկման մեջ։

Հաղորդումը կարող եք դիտել նաև 5-րդ ալիքի եթերում։