Լիտվայի նախագահի տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին

Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին: Այս մասին տեղեկացնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը:

Նվերները հուլիսի 3-ին Հայաստան են տեղափոխվել լիտվական ռազմական ինքնաթիռով: