Դուք հեռու եք բարոյականությունից, Դուք հեռու եք սրբություն ունենալուց և հեռու եք մարդու վիշտը հարգելուց. Լիաննա Մանուկյան

ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Screen-ները կարևոր են

Ծանոթացե՛ք Ձեր՝ հեղափոխական սրբություն չսւնեցող, մարդասպան նախարարի հետ։

Ես իհարկե վստահ եմ, որ Արսեն Սորոսյանի մասին գրառումից հետո կրկին ֆեյքային գորհի տակ կլինեմ, բայց դա չի խանգարի ինձ ճիշտը շփացնել նրա երեսին։

Պարոն Սորոսյան, Դուք հեռու եք բարոյականությունից, Դուք հեռու եք սրբություն ունենալուց և հեռու եք մարդու վիշտը հարգելուց։

Ձեր անգործության պատճառով մարդիկ են մահանում, (դա չի քննարկվում), մարդկանց կյանքերի հետ խաղալուց հետո գոնե համարժեք պատասխանատվություն ունեցեք հանգուցյալներին ճիշտ մարդկանց հանձնել։

Թվում է թե պրիմիտիվ բան եմ պահանջում, բայց արդեն հանգել ենք մի կետի, երբ Դուք այդ պրիմիտիվ բաները ի զորու չեք հասկանալ, ախր վերջապես աշխատավարձ եք ստանում։

Դուք զբաղված եք ամեն ինչով, բացի Ձեր ոլորտի խնդիրները լուծելուց։

Դուք այնքան պարապ եք, որ ժամանակ ունեք խառնվել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հարուցված քրեական գործերին, պարապ եք այնքան, որ ժամանակ ունեք էջում անիմաստ փոստեր եք անում և վերջապես մարդկանց մահվան փաստը չհարգելով Ձեր ամենաթողության պատճառով մարդկանց դիվադաթար անելուց հետո չունեք բավարար բարոյականություն այդ մարդկանցից ներողություն խնդրելու համար, դեռ քիչ է մի հատ էլ քաղաքական դիվիդենտ եք հավաքում ու գնահատական տալիս Ձեր մասնագիտական աշխատանքային տարիներից երկար ժամանակ գործունեություն ծավալող մարդկանց, այս դեպքում Նաիրա Զոհրաբյանին ու ԲՀԿ կուսանցությանը գնահատական տալ։

Միթե՞ դուք այն մարդն եք, ով պետք է որոշի ԲՀԿ֊ի հետ կապված ինչ որ բան։

Հորդորում եմ Ձեզ մի դիմում գրել, հրաժարական տալ ու փրկել կյանքեր։

Եվ վերջապես ազատեք մեզ՝ Ձեր անտանելի ներկայությունից»։