«Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է»․ Թունյանը գույքահարկի բարձրացման դեմ ֆեյսբուքյան ակցիայի մասնակիցներին հրավիրել է ԱԺ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է գույքահարկի բարձրացման օրենքի դեմ ֆեյսբուքյան ակցիայի մասնակից երևանցիներին։

«Հարգելի բարեկամներ

Սիրով հրավիրում եմ ձեզ Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու։ Մենք կպատասխանենք ձեր հարցերին, դուք մեր։

Խնդրում եմ՝ ընտրեք ձեր միջից 5-7 հոգու, որոնք կարող են ներկայացնել ձեր ընդհանուր մտահոգություններն ու տեսակետները, և ինձ առանձին նամակով գրեք։

Սակայն պայմանավորվում ենք, որ քննարկումը լինելու է հրապարակային և անկեղծ։

Հ.Գ. – Ես ինքս չեմ տարանջատում՝ բնիկ կամ ոչ բնիկ. օրենքը բոլորի համար նույնն է։ Հրավերս ուղղված է այն մարդկանց, որոնք իրենց համարում են բնիկ երևանցի և կարծում են, որ բնիկ լինելու հանգամանքը պետք է որևէ դեր խաղա այս հարցում»։

Երեկ ֆեյսբուքյան տիրութում «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ ԵՍ ԲՆԻԿ ԵՄ ԵՎ ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է» վերտառությամբ ֆլեշմոբ է իրականացվել, որին մասնակցել են դերասաններ, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ։ Նրանց է միացել նաև «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դերասան Հրանտ Թոխատյանը։

Աղբյուրը՝ shantnews.am