Դերասան, հումորիստ, հաղորդավար Վաչե Թովմասյանը հուզիչ գրառում է արել դերասան Գեւորգ Դոդոզյանի՝ Գեւոյի մասին։«Վա՜խ Գևո ջան!!! Սիրտս կտոր-կտոր եղավ… ախր մի շաբաթ առաջ էր, հեռախոսիս վրա գրվեց «Gevo Legend», երկար կարոտած խոսացինք, պլանավորեցինք, որ պիտի հանդիպենք, էս վիռուսն անցնի։ Իմ հանդիպած էն ամենամաքուր հոգիներից մեկը, պոզիտիվ, համեստ, սուպերպրոֆեսիոնալ, իսկական ԼԵԳԵՆԴ: Ես դեռ էն ժամանակ էի շատ հպարտ, որ մենք ընկերներ դարձանք, երջանիկ էի, որ վստահել, համաձայնել էիր աշխատել ինձ հետ, հիմա էլ…. լացս գալիս ա ճշտով։ Աստված հոգիդ լուսավորի, Գեւս»,- գրել է նա։Այսօր հայտնի է դարձել Գեւոյի մահվան մասին։